ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել կարևորագույն հարցերը քաղաքական գործընկերների հետ

ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել կարևորագույն հարցերը քաղաքական գործընկերների հետ
01.06.2018 | 10:52

ՀՀԿ պատրաստակամությունը քննարկել արտահերթ ընտրությունների հարցը կապված չէ նրա հետ, որ ՀՀԿ խմբակցությունից պատգամավորներ են հեռացել, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք մնում ենք մեր կարծիքին՝ այս պահին շուտափույթ ընտրություններ անցկացնելու հարց մեր օրակարգում չկա։ Չկա նաև Փաշինյանի օրակարգում»,- նշեց նա: Շարմազանովն ընդգծեց՝ նախկինում էլ է ասել, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի ամիսներ հետո: «Սակայն, ինչպես նախկինում, հիմա ևս ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել կարևորագույն հարցերը քաղաքական գործընկերների հետ, խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 2247

Մեկնաբանություններ